Ռոբին վան Պերսին` Հոլանդիա – Իսպանիա խաղի լավագույն խաղացող
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը Հոլանդիա – Իսպանիա (5:1) խաղի լավագույն խաղացող է ճանաչել հոլանդացիների հարձակվող Ռոբին վան Պերսիին, ով դարձավ դուբլի հեղինակ: Հոլանդացի ռմբարկուն 44-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 72-րդ րոպեին երրորդ գնդակը ուղարկեց Իկեր Կասիլիասի պաշտպանած դարպասը:
