19135 դիտում
16:18 06-01-2015
Արտակարգ դեպք՝ Երևան-Սևան ճանապարհին. 26-ամյա վարորդի Volkswagen-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Ղազարյանի վարած Volkswagen Golf մակնիշի 33 VԼ 871 համարանիշի ավտոմեքենայի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Ղազարյանը Երևան-Սևան ավտոճանապարհով ընթանալիս 16-րդ կմ հատվածում՝ հանրությանը հայտնի Աբովյանի կամրջի մոտ, նկատել է, որ հրդեհ է բռնկվել մեքենայի շարժիչում:
Մինչ կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ավտոմեքենան ամբողջովին վերածվեց մոխրակույտի: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+