211652_close_icon
views-count17770 դիտում article-date 12:26 06-01-2015

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 7 վիրավոր. նրանց մեջ երեխաներ կան

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ, 27-ամյա Էդգար Սարգսյանի վարած Վազ 2106 մակնիշի 87 PP 987 համարանիշի և Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղի բնակիչ, 47-ամյա Վահան Այվագյանի վարած Opel Vectra մակնիշի 35 ՏD 536 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Այվազյանն ու նրա ուղևորներ, 13-ամյա Հերմինե Օրջյանը, 12-ամյա Արաքսյա Օրջյանը, 15-ամյա Կարեն Օրջյանը, 7-ամյա Մանե Օրջյանը, 59-ամյա Արաքսյա Օրջյանը և 06-ի վարորդ Է. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր