211652_close_icon
views-count9004 դիտում article-date 11:25 06-01-2015

Երևանում սրճարանի տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունվարի 5-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 55 շենքի շենքի դիմաց Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մխիթարյանն իր վարած Toyota մակնիշի 44 QC 441 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 61-ամյա Գայանե Մալոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մխիթարյանն աշխատում է «Կաֆե Շոթ» սրճարանում՝ որպես տնօրեն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր