11117 դիտում
15:31 05-01-2015
Երեւանում բախվել են Opel-ն ու BMW-ն, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմաց բախվել են Երեւան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 23-ամյա Էդգար Քալաջյանի վարած BMW մակնիշի 01 RS 031 համարանիշի եւ Քանաքեռի Սարկավագի փողոցի բնակիչ, 32-ամյա Գեղամ Մանուկյանի վարած Opel մակնիշի 34 DA 643 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով երկու ավտոմեքենաների վարորդներն ու Opel-ի ուղեւորուհի, Երեւանի բնակիչ, 22-ամյա Լուսինե Չարչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադեւոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով գլխավոր ճանապարհով ընթացող BMW-ի վարորդին չի զիջել, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վթար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+