Մեքսիկայում լրագրող է առևանգվել
                        Մեքսիկացի լրագրող և ակտիվիստ Մոյզես Սանչես Կերեզոյի հարազատները լրատվամիջոցներին հայտնել են, որ նա առևանգվել է զինված մարդկանց կողմից: 
Նա Վերակրուս նահանգի Մեդելին քաղաքի մի շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր: Հաղորդել է քաղաքում տիրող բռնությունների մասին և ստացել է բազմաթիվ սպառնալիքներ: 
Նա նաև կազմակերպել է կամավորների խումբ՝ քաղաքի արվարձանները զինյալ-թմրավաճառներից պաշտպանելու համար:
Ի դեպ,  2010թ-ից նահանգում արդեն 10 լրագրող է սպանվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

