Լիբիայի մայրաքաղաք Տրիպելիում գտնվող Եգիպտոսի դեսպանատնից 4-ից ավելի եգիպտացի աշխատակիցների են առևանգել: Այս մասին հայտնում է Լիբիայի արտգործնախարարությունը:
Լիբիայի մայրաքաղաքում դիվանագիտական ներկայացուցիչների վրա հարձակումները պարբերական բնույթ են կրում, հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՌԴ դեսպանատան վրա նույնպես զինված հարձակում էր տեղի ունեցել: Դիվանագետներից ոչ ոք չէր տուժել: