211652_close_icon

Նյու-Յորքում մահացել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը

views-count2446 դիտում article-date 19:25 03-01-2015
Հունվարի 2-ին Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում մահացել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Անաս Լիբին: Այդ մասին հայտնում է Agence France-Press-ը: 2013 թվականին Աբու Անաս Լիբին ձերբակալվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում` ԱՄՆ զինվորականների կողմից: Նա և Սաուդյան Արաբիայի հայտնի գործարար Հալիդ ալ-Ֆավազը մեղադրվում էին Քենիայում և Տանզանիայում կատարված ահաբեկչությունների կազմակերպման, ինչպես նաև 1998 թվականին ԱՄՆ դեսպատան վրա հարձակման մեջ: Նշվում է, որ մինչ իր մահը Լիբին հերքում էր իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր