Ոչնչացվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը
Fars գործակալության տվյալներով` ոչնչացվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ-հրամանատարներից մեկը` Սանաֆի ան-Նասրը:
Սանաֆի ան-Նասրը ոչնչացվել է Հալեպում՝ օդուժի հարվածի հետևանքով:
«Ալ Քաիդա»-ի սիրիական ճյուղը հաստատել է, որ ոչնչացվել է հենց Սանաֆի ան-Նասրը՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացի և հրապարակել է համացանցում նրա շիրիմի լուսանկարը:
Ենթադրվում է, որ նրա հետ ոչնչացվել են խմբավորման ևս երկու անդամներ` Աբդուլ Մալիք ալ-Ջազրավին և Աբու Յասիր ալ-Մահրեբին:
Fars գործակալությունը չի հստակեցնում, թե հատկապես որ օդուժի հարվածի հետևանքով է սպանվել ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը: