Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիա»-ի խաղային ճգնաժամի մասին
Բունդեսլիգայի առաջին 17 տուրից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում: Գերմանական թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով թիմի ճգնաժամային իրավիճակի համար մեղավոր են խաղացողները, այլ ոչ թե թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Մենք բոլորս տուժում ենք այդ ճգնաժամից: Մարզիչը ամեն ինչ անում է, որպեսզի կրկին թիմին վերադարձնի հաղթական ուղու վրա, բայց դա այդքան էլ հեշտ չէ: Նա մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար: Կլոպը միշտ մեր կողքին է: Մեզ շատ է տխրեցնում այն փաստը, որ մենք չենք կարողանում մեր հաղթանակներով երջանկացնել նրան: Ցավալի Կլոպին նման իրավիճակում տեսնել:
Միշտ չէ, որ կարող ես քեզ թույլ տալ նայել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներին և օրինակ, երազել եվրագավաթների մասին: Մենք պարզապես պետք է տեսնենք, որ վերադառնալու ենք հաղթանակի շավիղին, և ընդ որում հենց երկրորդ շրջանի մեկնարկից: Ինչ վերաբերվում է թիմին, ապա այժմ մենք կրկին հնարավորություն ունենք վերականգնել մեր ուժերը և ժամանակավորապես անջատվել խնդիրներից»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: