793 դիտում
17:50 30-12-2014
Արցախի վարչապետը պարգևատրել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ նախարար Սպարտակ Թևոսյանի գլխավորությամբ:
Իր ողջույնի խոսքում վարչապետը կարևորել է կառույցի դերակատարումը հանրապետության ապագայի կերտման գործում: Ա. Հարությունյանի խոսքով՝ գրանցվող տնտեսական աճը պայմանավորված է նաև նախարարության որակյալ աշխատանքով, որն ապահովում է տնտեսության ֆինանսական անդորրը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համակարգի աշխատակիցներին՝ բարեխիղճ և հմուտ աշխատանքի համար՝ նրանց պարգևատրելով վարչապետի հուշամեդալներով և պատվոգրերով: Նա շեշտադրել է, որ պարգևները բոլորինն են, քանի որ արձանագրվող հաջողությունները համատեղ ջանքերի արդյունք են:
Նախարար Ս. Թևոսյանը, կառույցի աշխատակիցների անունից, երախտագիտություն է հայտնել վարչապետ Հարությունյանին՝ իրենց աշխատանքը գնահատելու և ուշադրության ներքո պահելու համար: Նա վստահեցրել է, որ գերատեսչությունը պատրաստ է իր վրա դրված խնդիրները հավուր պատշաճի իրագործել՝ կյանքի կոչելով կառավարության ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
18:15 08-12-2023
ՆԳ նախարարը պարգևատրել է ԲՏԱ նախարարության և Տեղեկատվական համակարգերի գործակալության աշխատակիցներին
1344 դիտում
19:34 27-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ֆինանսների նախարարության աշխատակիցներին
Այս բաժնից
1054 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1408 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1219 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան