211652_close_icon
views-count1296 դիտում article-date 19:34 27-12-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ֆինանսների նախարարության աշխատակիցներին

Տարեմուտի առթիվ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեկտեմբերի 27-ին պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Ձևավորված ավանդույթի համաձայն` Ֆինանսների նախարարն անձամբ է խրախուսել այն աշխատակիցներին, ում դրսևորած ջանքերով համակարգի ձեռքբերումներն ավելի առարկայական են դարձել 2014 թվականի ընթացքում: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը, ի դեպ, տեղի է ունեցել Ֆինանսների նախարարության հիմնովին վերանորոգված դահլիճում: Մաքսային գործի բնագավառում հատուկ ծառայությունների համար Ֆինանսների նախարարի հրամանով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «ՀՀ պատվավոր մաքսային ծառայող» և «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով: Գերազանց ծառայության համար նախարարի հրամանով մի շարք աշխատակցիների խրախուսման կարգով արտահերթ շնորհվել են դասային և հատուկ կոչումներ: Նախարարի մեկ այլ հրամանով խրախուսման կարգով 3 աշխատակցի հատկացվել է բնակարան: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց և բարեխիղճ ծառայության համար նախարարության մի խումբ աշխատակիցներ հուշանվերներ են ստացել: Իսկ 27 աշխատակցի հայտարարվել է շնորհակալություն, 400 աշխատակիցների շնորհվել են հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայությունների դասային և հատուկ կոչումներ, ևս 125 աշխատակից արժանացել է դրամական պարգևի, ինչպես նաև բարձրացվել են 109 հարկային և մաքսային ծառայողների պաշտոններ: Ֆինանսների նախարարության տոնական միջոցառմանը միացել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` համակարգի աշխատակիցներին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր