Ես երջանիկ եմ «Արեսնալ»-ում. Սանչես
Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի ափսոսում, որ տեղափոխվել է «Արսենալ»:
Նախորդ ամռան ընթացքում Սանչեսը կարող էր հայտնվել «Լիվերպուլ»-ում, սակայն չիլիացի հարձակվողը իր նախապատվությունը տվեց հյուսիսլոնդոնյան ակումբին:
«Երբ որոշում ես կայացնում, ապա պետք է վստահ լինես, որ դա լավագույն տարբերակն է: Այլ ընտրություն կատարելու պարագայում անհնար է կլիներ իմանալ, թե ինչպես ամեն ինչ դասավորվեր:
Երկար ժամանակ չի անցել, բայց ես երջանիկ եմ «Արսենալ»-ում: Ես հայտնվեցի լիգայում, որը շատ եմ սիրում, և ես հանդս եմ գալիս հիանալի ակումբում, որը մարզում է համաշխարհային մակարդակի մարզիչ: Այստեղ մարդիկ շատ սիրալիր են »,- ասել է Սանչեսը: