Ալեքսիս Սանչես. Սպասենք, թե ինչ կասի «Արսենալը»
«Արսենալի»կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում:
«Ես ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում, սակայն որոշում կայացնողը ես չեմ: Պետք է սպասեմ, թե ինչ կասի «Արսենալը», ասել է Սանչեսը:
Նշվում է, որ 28-ամյա չիլիացին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Արսենալը» Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը և հանդես կգա Եվրոպայի Լիգայում: