211652_close_icon
views-count13745 դիտում article-date 10:53 13-04-2015

Գեներալների հետ Սուրիկ Խաչատրյանը` Լիցկան էլ է մեկնել Երուսաղեմ՝ Հիսուսի գերեզմանին աղոթելու

Զատկի տոների կապակցությամբ Երուսաղեմում են գտնվում ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Զորավար Մանվել Գրիգորյանը եւ Զորավար, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նրանց է միացել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց Միաբանությունից: Այցի ընթացքում զորավարները Քրիստոսի Լույս Գերեզմանի վրա աղոթք են բարձրացրել առ Աստված մեր երկրի խաղաղության եւ սահմանին կանգնած հայ զինվորների համար: Զորավարների նվիրած Խաչը պետք է տեղադրվի Երուսաղեմի Հայոց Պատրիարքության "Պարոնտէր" կոչվող հողակտորի վրա՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Զորավարները մասնակցել ենՍ. Հարության տաճարի մեջ անցկացված Լուսահանության արարողությանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մեկշաբաթյա այցով մեկնել են Երուսաղեմ: Այցի նպատակը, նախ եւ առաջ[/color][/b], երկրի եւ սահմանին կանգնած զինվորի համար աղոթք հղելն է Հիսուսի գերեզմանին: Բացի այդ, Մանվել Գրիգորյանը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է նվիրել Երուսաղեմի հայ համայնքին: Այցի ընթացքում գեներալը մասնակցելու է նաեւ Երուսաղեմի՝ հայկական համայնքին իր կողմից նվիրած խաչքարի բացմանը, որտեղ ներկա են լինելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր