Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ բանակցություններից հետո Մոսկվան մնաց միայնակ. Պորոշենկո
Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը երբեք չեն ընդունել Ղրիմի անեքսիան և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ընտրությունները: Այս մասին երեկ մամլո մեծ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Վերջինիս խոսքով՝ Կիևում Լուկաշենկոն և Նազարբաևը հայտարարել են, որ ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
«Հենց այսպիսի դիվանագիտական աշխատանքն է, որ թույլ է տալիս ամրապնդել ողջ աշխարհում դիվանագիտական աջակցությունը և այսօր Ռուսաստանը փաստացի միայնակ է մնացել այդ իրավիճակում: Եվ հանուն դրա արժի շարունակել բանակցությունները»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը: