211652_close_icon
views-count2110 դիտում article-date 23:55 03-03-2014

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույց է ունեցել Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Ուկրաինայում: «Քննարկվել է Ուկրաինայի շուրջ առաջացած ճգնաժամային իրավիճակը, որի արդյունքում առաջացել է իրական վտանգ ռուսախոս բնակիչների համար, ամենից առաջ Ղրիմում և երկրի արևելյան շրջաններում»,-ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, ավելացնելով, որ այն առաջացրել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ երկրների անհանգստությունը: Նրանք պայմանավորվել են ավելի հաճախ շարունակել քննարկումները:

Նմանատիպ նյութեր