Պուտինն Օլանդի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող ներկա իրադրությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու պետությունների ղեկավարները անհանգտութամբ քննարկել են Ուկրաինայի իրադրության վերջին զարգացումները»,֊ փոխանցում է մամլո ծառայությունը։
ՌԴ նախագահը զրուցել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։