Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլ»-ը 4:1 հաշվով պարտության մատնեց «Սուոնսի Սիթի»-ին: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ադամ Լալլանան, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ալբերտո Մորենոն: Չորրորդ գնդակը «Սուոնսի»-ի դարպասում հայտնվեց Ջոնջո Շելվիի ինքնագոլի արդյունքում:
«Լիվերպուլ»-ն ու «Սուոնսի»-ն մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար զբաղեցնում են 8-րդ և 9-րդ տեղերը, իրենց ակտիվում ունենալով 28-ական միավոր:
Հաջորդ տուրում՝ հունվարի 1-ին «Լիվերպուլ»-ը կհյուրընկալի «Լեսթեր Սիթի»-ին, իսկ «Սուոնսի Սիթի»-ին կուղևորվի Լոնդոն, որտեղ կմրցի «Քուինզ Պարկ Ռենջերս»-ի հետ:
[b]«Լիվերպուլ» - «Սուոնսի Սիթի»՝4:1[/b]
Գոլեր՝ Մորենո 33՛, Լալլանա 51՛, 61՛, Շելվի 69՛ (ինք) – Սիգուրդսոն 52՛