Կոստաս Միտրօղլուն կարող է տեղափոխվել «Միլան»
«Միլան»-ը, որը այսօր բաժանվեց թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսից, շարունակում է հարձակման գիծը ուժեղացնելու համար նոր ֆուտբոլիստ փնտրել:
Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Ռոսոներիների» տրանսֆերային ցուցակում նշված է նաև «Ֆուլհեմ»-ի հարձակվող Կոստաս Միտրօղլուի անունը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Օլիմպիակոս»-ում: