«Միլան»-ը հետաքրքրված է «Չելսի պաշտպան Էշլի Քոուլի և կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի ծառայություններով, հայտնում է Sportsmole.co.uk-ը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերոնշյալ խաղացողներին չի դիտարկում, որպես հիմնական կազմի խաղացողներ: Այդ խատճառով ամառային տրաբնսֆերային պատուհանի ժամանակահատվածում Քոուլն ու Միկելը կարող են հեռտանալ ակումբից: Ընդ որում Էշլի Քոուլը միլանյան ակումբին կարող է բաժին հասնել անվճար, քանի որ խաղացողի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: