211652_close_icon
views-count780 դիտում article-date 13:34 29-12-2014

«Ատլետիկո»-ն պաշտոնապես հայտարարել է Տորեսի վերադարձի մասին

Մադրիդի «Ատլետիկո»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է թիմի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսի վերադարձի մասին: 30-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլան»-ին, իր հարազատ ակումբի կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով: Տորեսը, ով 2001-2007 թթ ընկած ժամանակահատվածում հանդես է եկել «Ատլետիկո»-ում, բուժզննում անցնելուց հետո կես տարվա պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոնների հետ: Հիշեցնենք, որ Տորեսը նախորդ ամռանը «Չելսի»-ից վարձավճարով տեղափոխվեց «Միլան», որտեղ անցկացրած 10 խաղում խփեց ընդամենը 1 գոլ: Օրեր առաջ «Միլան»-ը «Չելսի»-ից ձեռք բերեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները և որոշեց ֆուտբոլիստին ուղարկել Մադրիդ: [img]http://ss.sport-express.ru/userfiles/news/images/imagesinsidetext/77/770849/1.jpg[/img]

Նմանատիպ նյութեր