«Լիվերպուլ»-ը պատրաստ է 10 մլն ֆունտ հատկացնել Տորեսի տրանսֆերի համար
Ինչպես հայտնում է Sportsmole.co.uk-ը, «Լիվերպուլ»-ը մտադիր է «Չելսի»-ին 10 մլն ֆունտ առաջարկել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի համար, ով ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իատալական «Միլան»-ի կազմում:
Տորեսը ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրեց իտալական թիմի կազմը, սակայն մինչ այժմ ընդամենը մեկ գոլ է խփել իր նոր թիմի կազմում:
Նախկինում նշվում է, որ միլանյան թիմի ղեկավարները դժգոհ են Տորսի խաղից և մտադիր են ֆուտբոլիստին հետ վերադարձնել «Չելսի»-ին: