Ղրիմում բարձրահարկը թեքվել է. տեսանյութ
Ղրիմի Սեւաստոպոլ քաղաքում նոր «Պիզայի աշտարակ» է «առաջացել»: Պայթեցման ժամանակ պայթուցիկի ոչ ճիշտ տեղադրման հետեւանքով շենքը ոչ թե փլուզվել, այլ թեքվել է:
16-հարկանի վթարային շենքի պայթեցմանը հետեւել են շրջակա շենքերի բնակիչները, որոնք, անվտանգությունից ելնելով, ժամանակավոր լքել են բնակարանները:
Շենքի հետագա ճակատագիրը կորոշեն քաղաքային իշխանությունները: