Ժերվինյոն և Նայնգգոլանը գողության զոհ են դարձել
«Ռոմա» միանգամից երկու ֆուտբոլիստ գողության զոհ են դարձել, հայտնում է Football Italia-ն: Տուժել են կիսապաշտպան Ռաջա Նայնգգոլանը և հարձակվող Ժերվինյոն: Բելգիացի կիսապաշտպանի խոսքերով, չարագործները Հռոմի օդանավակայանի մոտակայքում կոտրել են իր մեքենայի ապակիները և գողացել են սալոնի մեջ գտնվող իրերը, այդ թվում մակագրություններով մարզաշապիկները և հիվանդ երեխաների համար նախատեսված նվերները:
Որոշ չարագործներ էլ թալանել են Ժերվինյոյի բնակարանը: Իվուարցու խոսքերով, գողացել են նրա թանկարժեք ժամացույցները և մի քանի արժեքավոր իրեր: