«Բորուսիա»-ն մտադիր չէ բաժանվել Իմմոբիլեից
Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր չէ ձմռանը տրանսֆերի հանել թիմի իտալացի հարձակվող Չիրո Իմմոբիլեին, հայտնում է TMW-ն: Նշվում է, որ գերմանական ակումբը իտալացի հարձակվողից կարող է բաժանվել հաջորդ տարվա ամռանը: «Բորուսիա»-ի մարզչական շտաբը, որը դժգոհ է Իմմոբիլեի ցուցադրած խաղից, ներկայումս ցանկանում է, որպեսզի հարձակվողը մնա թիմում:
Հիշեցնենք, որ 24-ամյա հարձակվողը նախորդ ամռան ընթացքում «Բորուսիա» էր տեղափոխվել «Տորինո»-ից: Դորտմունդյան թիմի կազմում Իմմոբիլեն անցկացրել է 20 հանդիպումը և խփել է 8 գոլ: