«Արսենալ»-ը մտադիր չէ բաժանվել Պոդոլսկուց. Վենգեր
«Արսնեալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ նախկինի նման վստահում է թիմի հարձակվող Լուկաս Պոդոլսկուն: Նշենք, որ վերջին շրջանում ֆուտբոլիստը դժգոհ է անգլիական ակումբում իր կարգավիճակից, քանի որ ոչ միշտ է խաղային ժամանակ ստանում:
«Ամեն ինչ շատ պարզ է: Մենք մտադիր չենք բաժանվել Պոդոլսկուց: Շտապեմ ձեզ տեղեկացնել, որ նրա հետ կապված տրանսֆերային խոսակցությունները սուտ են: Ես վստահում եմ ամբողջ թիմին, մենք ցանկանում ենք հաջողության հասնել, և Լուկասը մտնում իմ ծրագրերի մեջ»,- Վենգերի խոսքերը մեջբերում են անգլիական լրատվամիջոցները:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Պոդոլսկին երեք խաղ է անցկացրել «զինագործների» կազմում: