Մահացել է «Տոտենհեմ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Հենրին
80 տարեկան հասակաում վախճանվել է «Տոտենհեմ»-ի նախկին խաղացող Ռոյ Հենրին, ով լոնդոնյան թիմի կազմում է հանդես էր եկել նախորդ դարի 50-60-ական թվականներին:
Ռոյ Հենրին «Տոտենհեմ»-ի կազմում դարձել էր Անգլիայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի չեմպիոն և Եվրոպայի Չեմպիոնների գավաթակիր:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Տոտենհեմ»-ը դարձավ առաջին ակումբը, ում 1960/61 մրցաշրջանում հաջողվեց դառնալ «ոսկե դուբլի» հեղինակ:
Հենրին լոնդոնյան թիմի կազմում անցկացրել էր 287 հանդիպում և խփել էր 1 գոլ: Նա նաև մեկ հանդիպում էր անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում:
«Տոտենհեմ»-ը իր պաշտոնական կայքում ցավակցություն է հայտնել նախկին ֆուտբոլիստի հարազատներին: