Դի Մարիան չի մասնակցի «Տոտենհեմ»-ի դեմ խաղին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Նյուքասլ»-ի հետ խաղից առաջ տեղի ունեցած մարզման ժամանակ, բաց կթողնի «Տոտենհեմ»-ի դեմ կայանալիք խաղը: Այդ մասին հայտնում է բրիտանական Dailystar.co.uk պարբերականը:
Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝«Տոտենհեմ» - «Մանչեթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 28-ին: