211652_close_icon
views-count1577 դիտում article-date 20:42 13-09-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ․ «Սիրելի Արսեն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ: Դուք միշտ բարձր եք պահել Հայաստանի պատիվն այս սպորտաձևում և ոգևորել բոլորիս տարբեր հեղինակավոր մրցաշարերում Ձեր ունեցած ձեռքբերումներով: Հայ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում: Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս ոլորտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը: Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում նորանոր նվաճումներ և հաղթանակներ»:

Նմանատիպ նյութեր