Ֆերդինանդը ներողություն է խնդրել Ժիրուից
«Քուինզ Պարկ Ռենջերս»-ի պաշտպան Ռիո ֆերդինանդը ներողություն է խնդրել «Արսենալ»-ի հարձակվող Օիլվյե Ժիրուի հետ կապված միջադեպի համար:
Այն բանից հետո, երբ Ժիրուն գլխով հարված էր հասցրել «ՔՊՌ»-ի պաշտպան Նեդում Օնուոհայի դեմքին, Ֆերդինանդը հարձակվել էր «զինագործների» հարձակվողի վրա և բռնել էր վերջինիս կոկորդից:
«Հիասթափեցնող արդյունք… Վերջում մենք կարող էինք խուսափել պարտությունից, սակայն մի քիչ բախտներս չբերեց:
Ցանկանում եմ նաև ներողություն խնդրել Ժիրուից»,-իր Twitter-ի էջում գրել է Ռիո Ֆերդինանդը: