211652_close_icon
views-count955 դիտում article-date 14:44 27-12-2014

Գիտաինտելեկտուալ փառատոնի հաղթող ճանաչվեց «Մոնթե Մելքոնյան» թիմը

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտաինտելեկտուալ փառատոն ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ծրագրի մասնակցում էին ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ: Գիտաինտելեկտուալ փառատոնը անցկացվել է 3 մասով, որտեղ մասնակիցները մրցել են իրենց ինտելկտուալ կարողություններով, գիտելիքներով և ցուցադրել են բանավիճելու իրենց ունակությունները, որոնք ձեռք են բերվել ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի կազմակերպած բազմաթիվ թրեյնինքների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների արդյունքում: Ինտելեկտուալ ծրագրի թիմերը կրում էին հայոց ազգային հերոսների անունները: Երրորդ կիսաեզրափակչին մասնակցում էին Դրոյի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի անունները կրող թիմերը: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը կարևորեց երիտասարդների շրջանում արտաքին քաղաքականության վերաբերյալ գիտելիքների ձեռքբերումը: «Շատ կարևոր եմ համարում, որ հայ երիտասարդը քաջատեղյակ լինի արտաքին քաղաքական վեկտորին և Հայաստանի դերին այդ զարգացումների համատեքստում: ՀՀԿ ԵԿ-ի մեկ տարվա աշխատանքի արդյունքում այսօր թիմերը կմրցեն դիվանագիտության և արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց գիտելիքներով: Շատ ուրախ եմ, որ ծրագրին արձագանքել են տարբեր երիտասարդական կառույցներ: Սա ծրագիր է, որը հնարավորություն կտա մեր երիտասարդներին ավելի վստահ ներկայացնել ՀՀ դիրքորոշումը տարատեսակ բանավեճերում»,-նշեց երիտասարդական կառույցի նախագահը: Գիտաինտելեկտուալ փառատոնի հաղթող ճանաչվեց «Մոնթե Մելքոնյան» թիմը:

Նմանատիպ նյութեր