211652_close_icon

«Երևանյան ամառ 2017». Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարում հաղթող ճանաչվեց Կենտրոնի շախմատի թիմը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count6592 դիտում article-date 17:01 31-07-2017
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. համայնքային բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի վարչական շրջանների շախմատի թիմերը: «Շախմատային Երևան» անվանմամբ մրցաշարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանի, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թիմերը: Հաղթող թիմերի անդամները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր