Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի»-ն իր 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. տեսանյութ
Անգլիայի առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն 18-րդ տուրում արտագնա մրցավեճում 3:1 հաշվով պարտության մատնեց «Վեսթ Բրոմվիչ»-ին: Այդպիսով Պելեգրինիի թիմը իր 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պրեմիեր լիգայում:
18 տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն վաստակեց 42 միավոր և առաջատար «Չելսի»-ին շարունակում է զիջել 3 միավորով:
[b]«Վեսթ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝1:3[/b]
Գոլեր՝ Իդեյե 86՛ - Ֆերնանդո 8՛, Տուրե 13՛ (11մ), Սիլվա 34՛