211652_close_icon
views-count1662 դիտում article-date 20:53 14-09-2014

Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր առաջին հաղթանակը տարավ. տեսանյութ

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր առաջին հաղթանակը տարավ: Վան Գալի սաները 4-րդ տուրում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ի դարպասը: Մանկունիանցիների կազմում 4 գոլերից` 2-ը իրենց հաշվին գրանցեցին թիմի նորեկներ Անխել Դի Մարիան և Անդեր Հերերան, ևս մեկական գոլի հեղինակ դարձան թիմի ավագ Ուեյն Ռունին և Խուան Մատան: 4 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում: Հիշեցնենք, որ վան Գալի թիմը նախորդ 3 խաղերից` 2-ում ոչ-ոքի էր խաղացել, իսկ 1 դեպքում պարտություն էր կրել: [b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «ՔՊՌ»` 4:0[/b] Գոլեր` Դի Մարիա 24', Հերերա 36', Ռունի 44', Մատա 58'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր