2171 դիտում
17:54 26-12-2014
Լուրջ հաջողություններ՝ դժվարին տարում
Անցնող տարին բավականին բարդ էր Հայաստանի տնտեսվարողների համար։ Լինելով բաց տնտեսություն՝ Հայաստանը նույնպես անմասն չմնաց գլոբալ զարգացումների բացասական հետևանքներից։ Ամեն դեպքում, ուրախալի է, որ անգամ այս պայմաններում կան ընկերություններ, որոնք ոչ միայն պատվով են դիմակայել դժվարություններին, այլև կարողացել են զարգանալ և հիմքեր ստեղծել հետագա աճի համար։ Կրկնակի ուրախալի է, երբ դրանք արտադրող ու արտահանող ընկերություններ են։
Այդպիսի ընկերության վառ օրինակ է կաթնամթերքի, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող Թամարա և Անի»-ն (Ani Product ապրանքանիշ)։ 2003 թվականից գործող ընկերության համար 2013 թվականը եղել էր ներդրումների տարի։ Իսկ այդ ներդրումները իրենց արդյունքները սկսեցին տալ արդեն անցնող տարվա ընթացքում։ «Թամարա և Անի»-ն նախ դեբրենդինգ իրականացրեց՝ փոխելով լոգոն և կարգախոսը՝ «կաթնամթերք ընտանիքիս համար»։ Ամեն դեպքում, ինչպես վստահեցնում է ընկերության արտադրության պետ Տիգրան Շալջյանը, մանրուքներն,իհարկե, շարունակում են մնալ կարևոր։2014-ին «Թամարա և Անի»-ն շուկա հանեց պաղպաղակների նոր տեսականի, ինչպես նաև՝ ամբողջական փոփոխության ենթարկեց դիզայնը և փաթեթավորումը։ Կազմակերպվեց նաև բավականին ուրախ և Հայաստանի համար աննախադեպ՝ պաղպաղակ ուտելու մրցույթ։
Տարվա ընթացքում շարունակվել են աշխատանքները կաթնամթերքի որակն ավելի բարելավելու և միջազգային լավագույն չափանիշներին բավարարելու ուղղությամբ։ Դե իսկ տարեվերջին «Թամարա և Անին» շուկա հանեց իր երկար սպասված նորույթը՝ «Ջուսինադ” զովացուցիչները։ Այն արագ սիրվեց սպառողների կողմից։ Ավելին, ըմպելիքների նկատմամբ հետաքրքրություն է նկատվում նաև ռուսաստանյան շուկայում և ամենայն հավանականությամբ հաջորդ տարվանից ընկերությունը կսկսի արտահանել իր արտադրանքը։
Հաջողությունների մասին խոսում է նաև այն ցուցանիշը, որ 2014 թվականին «Թամարա և Անի» ընկերությունը նախորդ տարվա համեմատ շուրջ 43%-ով ավելացրել է բյուջե վճարվող հարկերը և խոշոր հարկատուների ցանկում առաջադիմել 121 հորիզոնականով։ «Սպառման ծավալների աճը վկայում է այն մասին, որ սպառողների վստահությունը մեր արտադրանքի նկատմամբ ավելանում է»,- ասում է Տիգրան Շալջյանը։ Բնականաբար, ընկերությունն էլ ամեն ինչ անում է՝ այդ վստահությունն ամրապնդելու համար։ Օրինակ, բոլորովին վերջերս «Թամարա և Անի»-ն էժանացրեց իր կողմից արտադրվող «Թթվասերիկ” ապրանքատեսակի գինը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով, դա ոչ թե կարճատև ամանորյա ակցիա է, այլ գնային քաղաքականության շրջանակներում ընդունված որոշում. «Սպառման ծավալների ավելացումը թույլ է տալիս որոշ չափով թեթևացնել մեր սպառողների բեռը»:
Ի դեպ, տարվա ընթացքում ընկերությունը նաև սոցիալական աջակցություն է ցուցաբերել մեծ թվով անապահով ընտանիքների, սակայն նախընտրում են այդ մասին չխոսել։ «Դա գովազդի համար չի արվում»,- ասում են ընկերությունից։
Ընկերությունում մտադիր չեն կանգ առնել ձեռք բերածի վրա և խոստանում են, որ հաջորդ տարի ավելի շատ ասելիք կունենան։
Նմանատիպ նյութեր
1326 դիտում
23:35 10-02-2014
Անչափահաս ծնողների խելացի զավակները. Հայ երեխաները լուրջ հաջողություններ են գրանցում ռոբոտաշինության ոլորտում
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ