211652_close_icon
views-count1273 դիտում article-date 16:30 26-12-2014

Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում՝ քարի տակ, նկատվել է օձ, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը: Փրկարարները շահմար տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր