Մոուրինյոն զղջում է իր խոսքերի համար
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ զղջում է այս տարվա հունվարին «Վեսթ Հեմ»-ի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Այդ ժամանակ պորտուգալացին հայտարարել է, որ «Վեսթ Հեմ»-ը 18-րդ դարի ֆուտբոլ է ցուցադրում:
«Ես զղջում եմ իմ խոսքերի համար: Նախորդ մրցաշրջանում նրանք մոտ էին Պրեմիեր լիգայից դուրս մնալուն: Թիմին անհրաժեշտ էր ամեն գնով փրկվել: Ես հարգում եմ Էլլարդայսին: Նա հիանալի անձնավորություն է»,- ասել է պորտուգալացի մասնագետը: