142182 դիտում
13:33 17-01-2018
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության //վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան) և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյան) գլխավորությամբ հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Գևորգյանի, օպերլիազորներ Վահրամ Խոռխոռունու և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ և նրանք հանձնարարությունը ստացել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանից և 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ա. Մարգարյանից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել են առևտրի կենտրոններում, բացօթյա և փակ շուկաներում, անգամ եղել են այնպիսի տարածքներ, որտեղ հասնելու համար հաղթահարել են ոտքով մի քանի կիլոմետրեր, քանի որ մարզային այդ հատվածներում ճանապարհը եղել է ձյունապատ, մեքենայով հնարավոր չի եղել անցնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա անգամ չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում և նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ է տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։
Քիչ առաջ կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվեց Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանության օպերատիվ-հետախուզական և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներն անմիջապես ղեկավարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/13/1086642/]հայտնել [/url]էինք, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դի` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել էր: Ձեռնարկվում էին միջոցառումներ հանցագործություն կատարած անձին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով` հնարավոր էր` վնասվածքները հասցրած լիներ ներկայացվող տեսագրության մեջ փողոցը հատող տղամարդը: Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրել էնք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նշված անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրողին Ոստիկանությունը խոստանում էր խոշոր դրամական պարգև՝ ապահովելով նաև անձի գաղտնիությունը։
Ավելի վաղ ֆոտոլրագրողը նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/22/1085305/]հայտնել [/url]էր, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։
Վերջինս վնասվածքը ստացել էր պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Տեղում էին նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
[b]61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվող 55-ամյա Ս. Վարդանյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/047744100151618285778886.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութերը՝ ՀՀ Ոստիկանության և Գագիկ Շամշյանի
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12805 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ