Ուայլդերը կարող է հաղթել Վլադիմիր Կլիչկոյին. Բրյուստեր
Գերծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Լեյմոն Բրյուստերը, ով 2004 թվականի ապրիլին երրորդ պարտությունը հասցրեց ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին, Boxingscene.com-ին տված հարցազրույցի ժամանակ բացատրել է, թե ինչի վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի բռնցքամարտիկի չի հաջողվում հաղթել Վլադիմիր Կլիչկոյին:
«Ինչի՞ համար վերջին 10 տարվա ընթացքում ոչ մեկը չի կարողանում հաղթել Վլադիմիր Կլիչկոյին: Որովհետև ոչ մեկի խելքը չի կտրում հարցնել ինձ: Նրա մարմինը լուրջ վնասվածքների չի ենթարկվել: Եթե նա շարունակի նման կերպ պահպանել ֆիզիկական մարզավիճակը, ապա կարող է հանդես գալ ևս 5-7 տարի:
Բայց ես կարծում եմ, որ կա բռնցքամարտիկ, ով կարող է հաղթել նրան՝ դա Դեոնտեյ Ուայլդերն է: Ի դեմս Մարկ Բրիլանդի՝ նա հիանալի մարզիչ ունի: Կլիչկոն մեծագույն բռնցքամարտիկ է, սակայն հավատում եմ, որ Ուայդլերը ճիշտ նախապատրաստվելու դեպքում կարող է հաղթել ուկրաինացուն»,- ասել է Լեյմոն Բրյուստերը: