Կլիչկոյին չեն թողել մտնել Յանուկովիչի տուն
Ուկրաինական «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին մինչ այժմ չեն թողել երկրի նախագահի` Վիկտոր Յանուկովիչի նստավայր, հաղորդում է УНН-ն:
Քաղաքական գործչի մամուլի խոսնակի` Օկսան Զինովևի խոսքերով, Կլիչկոն մեկնել է իր կուսակցության մի քանի պատգամավորների հետ միասին հանդիպելու Յանուկովիչի հետ, սակայն մուտքից ներս թողել են մտնել միայն նրան բայց դեռ չի հանդիպել նախագահի հետ: