Ջովիկնոն ցանկանում է հեռանալ «Յուվենտուս»-ից
«Յուվենտուս»-ի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հեռանալ թուրինյան ակումբից: 27-ամյա հարձակվողը դժգոհ է իր կարգավիճակից իտալական թիմում, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում:
Իտալիայի հավաքականի նախկին խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Տորինո»-ն և «Ֆիորենտինա»-ն: Ընթացիկ մրցաշրջանում Ջովինկոն «Յուվենտուս»-ի կազմում 9 հանդիպում է անցկացրել: