Apple-ի հիմնադիրը Սուրբ ծննդյան տոնին նվեր կստանա YotaPhone 2
Yota Devices ընկերության ղեկավար Վլադիսլավ Մարտինովը Apple-ի հիմնադիրներից մեկին՝ Սթիվ Վոզնյակին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ ուղարկել է երկու էկրանով ռուսական սմարթֆոն:
Նա ասել է, որ մեկ շաբաթ առաջ է YotaPhone 2-ը ուղարկել և որ ինքը շատ է ցանկանում, որ Սթիվ Վոզնյակն այն ստանա Սուրբ ծնունդին՝ փոստի միջոցով:
YotaPhone-ը ներկայացվել է 2013թ-ի դեկտեմբերի 4-ին և դարձել է ոչ միայն առաջին ռուսական արտադրության սմարթֆոնը, այլ նաև աշխարհում առաջին հեռախոսը, որ երկու էկրան ունի: