Ի՞նչ կենդանատեսակներ են հայտնաբերվել` 2014 թվականին
Կալիֆորնիայի ակադեմիայի մասնագետները հաշվարկել են, թե անցնող տարում քանի նոր կենդանատեսակ է հայտնաբերվել: Այսպես, գիտնականները բացահայտել են մրջյունների 110, ձկների 28, բույսերի 25 եւ կաթնասունի մեկ տեսակ:
Վերջինս, որը պատկերված է լուսանկարում, հայտնաբերվել է աֆրիկյան Նամիբիայում: Կաթնասունը տասը սանտիմետր հասակ ունի:
Բացի այդ, այս տարկ շնջձկան հնագույն տեսակ է հայտնաբերվել, որը ստացել է «Լայնաբերան» անվանումը: Գիտնականները գտել են նրա ատամը, որը մոտ 23 միլիոն տարեկան է: Բացահայտվել են նաեւ սարդերի եւ բզեզների մի քանի տեսակներ: