211652_close_icon
views-count2969 դիտում article-date 09:37 25-12-2014

ՀՅԴ-ում մեկ ամիս ժողովներ են լինելու. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այսօր սկսվելու է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը և ինչպես միշտ, կանցկացվի փակ: Թե որտե՞ղ են հավաքվելու դաշնակցականները, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ ՀՅԴ ԳՄ ժողովը Երևանում չի անցկացվելու: Սույն ժողովում լուրջ իրադարձություններ չեն սպասվում: Փոխարենը՝ Գերագույն ժողովին հաջորդելու է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որն արդեն համադաշնակցական է: Դրան մասնակցելու են ՀՅԴ-ի տարբեր երկրներում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչները: Ընդհանուր ժողովն սկսվելու է հունվարի 16-ին, որի ընթացքում ընտրվելու է ոչ միայն ՀՅԴ տեղական՝ գերագույն նոր մարմին, որի ղեկավարն այժմ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է, այլ նաև ՀՅԴ Բյուրոյի (համադաշնակցական) նոր կազմ, որի ներկայացուցիչը հիմա Հրանտ Մարգարյանն է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր