Համերգ` նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին
Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ` նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Համերգը կրում էր «21-րդ դարը մերն է լինելու» խորագիրը: Համերգի հանդիսավարն էր «Մովսես Խորենացի» մեդալակիր Ջիվան Սարգսյանը: Ասմունքով հանդես էր գալիս Հերմինե Պետրոսյանը, իսկ հայրենասիրական երգերի կատարումով՝ երգիչներ Արա Այվազյանը, Արթուր Կարապետյանը և Գոռ Մեծոյանը:
Համերգի ընթացքում հնչեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի` Հայաստանի Հանրապետության ապագային, Արցախյան ազատամարտին և հզորացող հայոց բանակին վերաբերող մի շարք բնութագրիչ մտքեր:
Այս մասին տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվական ծառայությունը: