211652_close_icon
views-count26686 դիտում article-date 14:26 24-12-2014

Երևանում 30-ամյա վարորդը Mitsubishi-ով չթույլատրված հատվածից շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է Mercedes-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 103 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 21-ամյա Դավիթ Թումանյանի վարած Mercedes մակնիշի 19 ՏD 009 համարանիշի և Երևան քաղաքի Սարի Թաղի 6-րդ շարքի բնակիչ, 30-ամյա Գեղամ Նշանյանի վարած Mitsubishi IO մակնիշի 34 AՏ 620 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Գ. Նշանյանն ու նրա ուղևորներ՝ 36-ամյա Մարինե Ասլանյանն ու 29-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրոը հայտնում է նաև, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության ՊՊԾ գնդի Նոր Նորքի ոստիկանության ծառայողները, ովքեր Mercedes-ի վարորդի հետ Mitsubishi-ի միջից դուրս են բերել վիրավորներին, որի ընթացքում Mercedes-ի վարորդ Դ. Թումանյանն ահազանգել է 1-03 շտապ օգնության բրիգադ, և օպերատիվորեն ժամանած բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդ Գ. Նշանյանը, ով չթույլատրված հատվածից շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին, ու եթե Mercedes-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարը լիներ ավելի ողբերգական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ ML 350 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 5.000.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI PAJERO IO մակնիշի մեքենայինը՝ 2.300.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MERCEDES-BENZ ML 350 մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 200.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI PAJERO IO մակնիշի մեքենայինը՝ 62.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր