211652_close_icon
views-count2377 դիտում article-date 09:43 24-12-2014

ԴԱՀԿ պետն է կարգուկանոն հաստատում շենքում և ոչ թե նախարարը. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: Աղբյուրների հավաստմամբ, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը: Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին երեք նախարարները Միհրան Պողոսյանից տարբեր առիթներով նկատողություն են ստացել, օրինակ՝ ավտոմեքենան սխալ տեղում կայանալու համար: Բանն այն է, որ նորանշանակ նախարարների վարորդները նախարարական մեքենաները կայանել են կենտրոնական տեղում՝ մտածելով, թե իրենց շեֆն է այդ շենքի թիվ մեկ պաշտոնյան: Պողոսյանը, սակայն, այդ իլյուզիաներն արագ ցրել է, և հենց նրա ծառայողական ավտոմեքենան է կայանվում կենտրոնական տեղում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր