211652_close_icon
views-count13397 դիտում article-date 23:16 23-12-2014

Մոսկվայի կենտրոնում Porsce Panamera-ի և BMW X5-ի վարորդները 120 կմ/ժ արագությամբ մրցավազք են կազմակերպել. տեսանյութեր

Օրերս Մոսկվայի կետրոնում՝ Տագանկա տանող ավտոճանապարհին, մրցավազքի դուրս եկած Porsce Panamera-ն և BMW X5-ը խոշոր ավտովթարի պատճառ էին դարձել, որի հետևանքով վնասվել էր 8 ավտոմեքենա: 120 կմ/ժ արագությամբ ընթացող Porsce Panamera-ի 22-ամյա վարորդ Իսլամ Աբադիևը կորցրել էր ղեկի կառավարումը և խաչմերուկում բախվել Mercedes ML-ին ու Chevrolet-ին: Ուժգին հարվածից շքեղ Panamera-ն շպրտվել էր հանդիպակաց գոտի, որտեղ բախվել էր մեկ այլ ամենագնացին, որը հայտնվել էր հանդիպակաց գոտում և բախվել KIA մակնիշի ավտոմեքենային, իսկ մի կողմ շպրտված անվադողը հարված էր հասցրել BMW մակնիշի ավտոմեքենային: Հարված ստացած Mercedes ML-ը հայտնվել էր հանդիպակաց գոտում, որտեղ մեքենային բախվել էին ընթացող 2 Volkswagen Golf, Honda և Skoda մակնիշի ավտոմեքենաները: Շղթայական ավտովթարի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել, բացի Mercedes ML ամենագնացի 23-ամյա հղի կին վարորդից, ում տեղում բուժօգնություն էին ցուցաբերել: Ներկայացնում ենք տեսանյութերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր