Մոսկվայի կենտրոնում 200 կմ/ժ արագությամբ ընթացող BMW-ն բախվել է տաքսուն. կա 5 զոհ. տեսանյութ
Մոսկվայի կենտրոնում` Կուտուզովի պողոտայում, նախօրեին գիշերը ժամը 02:30-ի սահմաններում 200 կմ/ժ արագությամբ ընթացող BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և կորցնելով ղեկի կառավարումը` բախվել տաքսի ծառայության մեքենային:
Սարսափելի հարվածից տեղում մահացել են տաքսու ուղևորն ու վարորդը, BMW-ի վարորդն ու 2 ուղևորները:
Ներկայացնում ենք տեսանյութը: